Չեն կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սարգսայն
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի համարում, որ ՀՀԿ-ից որևէ մեկը զոհ է դարձել որևէ մեկին։
«Ոչ, բոլոր այն բռնաճնշումները, որոնք եղել են, եղել են ի պատասխան մեր գործողությունների, որին մենք գնացել ենք գիտակցաբար, մենք երբեք մեզ զոհի կարգավիճակում չենք պատկերացրել ու չենք էլ պատկերացնելու»,-Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ հայտարարել է նա՝ խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին։
Նախագահը նշել է՝ Մանվել Գրիգորյանն Ազգային հերոս է, նրա վաստակը շատ մեծ է։
«Ես շատ մոտիկից եմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, ես չեմ ասի, որ նա ամեն ինչում իդեալական էր, բայց չգնահատել նրա վաստակն՝ ուղղակի ապերախտություն է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։
3-րդ նախագահն ասել է, որ Մանվել Գրիգորյանն էր խնդրել, որ կողմ քվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։
«ԱԺ պատգամավորներն ավելի հակված էին եղել կատարել Մանվելի խնդրանքը, քան՝ դեմ քվեարկել, որովհետև ինչքան էլ ժողովրդի ճնշում լիներ, իշխանության ճնշում լիներ, որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի։ Մանվել Գրիգորյանն այնքան մեծ հեղինակություն է ունեցել զինվորականների շրջանում, որ, երբ ապրիլյան պատերազմի 2-րդ օրը մի քանի հազար ԵԿՄ-ականներով հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգևորություն է տիրում, տարածվում էր՝ «տղերք, Մանվելը հասել է»... դրանից ավելի մեծ վաստակ ո՞վ է ունեցել»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...