ՆԳ նախարարությունը հաստատել է նոր ID քարտի դիզայնը
Նոյեմբերի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս, որտեղ հաստատվել է նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին ու դիզայնին վերաբerende մի շարք տեխնիկական հարցեր, հայտնում են ՆԳՆ-ից։
Պատվիրակությանը ներկայացվել են սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիայի ուղղություններն ու տեխնիկական լուծումները։ Քննարկվել են բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ փուլը, զարգացման ընթացքը և սպասվող նորարարությունները։
Արփինե Սարգսյանը ծանոթացել է նույնականացման քարտերի և անձնագրերի տպագրության գործընթացին՝ ընդգծելով, որ գերակա է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների ապահովումը։
ՆԳՆ-ը մասնավոր գործընկերոջ հետ աշխատում է՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում սկսելու կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը։
Նախարարը կարևորել է մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը՝ ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների և փաստաթղթային անվտանգության ուղղությամբ, նշելով, որ այն կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։





Նմանատիպ հոդվածներ
Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սո...
Կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մոտ 480 մլն դրամ կտրամադրի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ը...
Թրամփը Նենսի Փելոսիին անասուն է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է կենդանի, գրում է Poli...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ Իսրայելում. ոստիկանների և ցուցարարների նյարդերը տեղի են տվել
Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում, բախումներ են սկսվել նաև ոստ...