Զարմացած եմ Պուտինից. Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն զարմացնում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունը, սակայն հաստատել է, որ մտադիր է հասնել դրա կարգավորմանը:
«Իրականում ես արդեն դադարեցրել եմ ութ պատերազմ։ Ինձ մոտ մնացել է ևս մեկը, որը պետք է լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես մի փոքր զարմացած եմ Պուտինից, դա ավելի երկար տևեց, քան ես սպասում էի», - հայտարարել Է Թրամփը Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները և աշխատել ցանկացած ձևաչափում: Ընդ որում Մոսկվան մինչև հիմա Կիևից պատասխան չի ստացել հումանիտար, ռազմական և քաղաքական հարցերի առավել կոնկրետ քննարկման համար երեք աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին, որը ռուսական կողմը ներկայացրել էր հուլիսին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում:
Հավելենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է մերժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը Մոսկվա՝ բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
«Պերաշկի» ուտողները պետք է ընտրեն «պերաշկի» ուտողներին. Փաշինյան
8 միլիարդ թալանված, ստվերում գտնվող գումար ես վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե: Այն գումարները, որ իրենց գրպանն էր...
Հոկտեմբերին` Ժնևում, սպասվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացն...
Մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի եւ սահմանային անվտանգության սահմանազատման հանձնաժողո...
Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ ուժեր ( ակնարկելով ամերիկյան ուժերին ) ծրագրել էին 48...