Վարչապետի որոշմամբ Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահներ։
«Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ես և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել ենք Կուսակցության Վարչության նախագահի տեղակալի պաշտոններում։
Շնորհակալություն եմ հայտնում Կուսակցության Վարչության Նախագահին կուսակցական այս պատասխանատու պաշտոնը կրկին ինձ վստահելու համար, իսկ մեր Կուսակցականներին և համակիրներին խոստանում եմ առավելագույն ջանքեր գործադրել Կուսակցության զարգացման, գաղափարների տարածման և ծրագրերի իրականացման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և խաղաղության ու ժողովրդի իշխանության ամրապնդման»,- այս մասին գրել է Գևորգ Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին-Զելենսկի կհանդիպե՞ն. Գերմանիայի կանցլերը բանակցում է կողմերի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցում է բոլոր կողմերի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Գերմանիայի կառ...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղհալածյալ է. նա ապաստան է խնդրել ԱՄՆ-ից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրա...
Արարատի մարզում կալանավորվել է սահմանախախտ՝ ազգությամբ ադրբեջանցի
ՙՌուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած ՙԺամանակ՚ օրաթերթի աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահներ...
Արարատ Միրզոյանը` Բելառուսի արտգործնախարարի մահվան մասին
Արարատ Միրզոյանը գրառում է արել Բելառուսի ԱԳՆ Վլադիմիր Մակեյի մահվան առթիվ «Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրա...