Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում երթևեկության փոփոխություններին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Սարյանի փողոցի երթևեկությունը միակողմանի դարձնելու և մայրաքաղաքի այլ փողոցներում երթևեկության փոփոխություններին։
«Սարյանում երթևեկության փոփոխությամբ, մյուս փոփոխությունները արվել են վերլուծության հիմքով։ Երբ այդ վերլուծություններն արվել են, առաջարկությունը եղել է, մասնավորապես, Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների կողմից։ Բոլոր փոփոխությունները, որ քննադատում եք ու անընդհատ ասում՝ միջազգային փորձագետներ, հենց միջազգային փորձագետների վերլուծությամբ առաջարկ է եղել։ Հիմա ձեր խնդիրը ո՞րն է։
Սարյանի անընդհատ երթևեկությունն ապահովված է, այո, ապահովված է։ Երրորդ գծով մի քիչ դանդաղ է, ոչինչ, թող երրորդ գծով էլ մի քիչ դանդաղ լինի, բայց Սարյանով երթևեկությունը միշտ ապահովված է»,- ասել է նա։





























