Ռուսաստանին նորից ենք դիմելու՝ խնդրելով դիտարկել Գևորգ Կոստանյանին նախկինում մերժված հանձնումը. Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ առաջիկայում դատարանն անցնելու է բուն դատաքննության փուլին, որտեղ մեղադրողն ընթերցելու է այն մեղադրանքը, որտեղ ԱԺ լսումներում հնչած հարցերը ևս կան։
«Պատկերացնում եք՝ երկու շտաբ է եղել՝ ոստիկանության շտաբ և ՊՆ շտաբ։ Քննության վեկտորի մասին հարցին էլ ասեմ, որ հիմա շտաբների մասով է քննություն իրականացվում, որովհետև 625 հատոր, տարբեր միացված դրվագներով, այդ թվում` ընդհուպ Կոստանյան Գևորգի կողմից կոռուպցիոն հանցագործությունների կատարումը, տրամաբանական չէ, որ մեկ վարույթի շրջանակներում քննվի։ Դրա համար, ըստ վարույթների ու ուղղությունների, նախաքննությունն անջատվում է, որ հնարավոր լինի ուղարկել դատարան։ Իսկ առանձին դրվագներով, որ դատաքննությունն էլ ավարտվի, այլապես այդքան մեղադրյալներով դատաքննությունը կարող է իմ կենդանության օրոք ուղղակի չավարտվի»,- ասել է նա։
Անդրադառնալով մարտի 1-ի գործով մի շարք մեղադրյալների՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքին, նա նշել է, թե նախկին դատախազ Գևորգ Կոստանյանն ու ՀՔԾ-ում քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
«Մենք ՌԴ-ի հետ համագործակցում ենք բազմակողմ պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես՝ Քիշինևի կոնվենցիայի հիման վրա, սակայն այս պահին ՌԴ-ից չունենք այս անձանց արտահանձնման համաձայնություն։
Այդուհանդերձ, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին միջնորդություն կուղարկի Ռուսաստան՝ խնդրելով վերանայել նախկինում մերժված արտահանձնման հարցը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Փաշինյանը Պապիկյանին սպասարկող 2 մեքենա հետ վերցրել
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշեց ՊՆ-ից հետ վերցնել երկու տրանսպորտային միջոցներ եւ ամրացնել ՀՀ պ...
Ում մեքենայով է Սանասարյանը երեխային «վրաերթի» ենթարկել․ Armdaily
Ինչպես արդեն հայտնել ենք, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները այժմ կ...
Փաշինյանը ասել է, որ իբրև «ձևավորում է բոլորովին նոր ասելիք» Ղարաբաղի հարցում, ի՞նչ ասելիք է դա. Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ հայատյացությունն Ադրբեջանում դարձել...
«Հրապարակ». ՊԲ նախկին հրամանատարներ Գրիգորի Սահակյանը կուսակցություն է հիմնում
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջ...