Ում մեքենայով է Սանասարյանը երեխային «վրաերթի» ենթարկել․ Armdaily
Ինչպես արդեն հայտնել ենք, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները այժմ կասեցված են քրեական գործի շրջանակներում, երեկվանից հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Երեխայի մայրը՝ Ալինա Կարապետյանը, հայտնել էր, որ իր 9-ամյա որդուն Սանասարյանը վրաերթի է ենթարկել՝ սև գունի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով՝ 555 01 կամ 505 01 պետհամարանիշներով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ մեքենան իրենը չի. «Ընկերոջս մեքենան եմ վարում, դա իմ մեքենան չէ, պետական մեքենա չէ»։
Իսկ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը նշել է, որ նշված պետհամարանիշները չեն պատկանում ՊՎԾ-ին։
Լրատվականին հաջողվել է պարզել, որ մեքենան ոչ թե camry է, այլ corolla՝ 555 SO 01 համարանիշով, այն գրանցված է «Վալգարդ» ՍՊԸ-ի անունով։ Այդ ՍՊԸ-ի մասին համացանցային որոնումներից հայտնաբերեցինք, որ այն սնանկ է ճանաչվել։2018թ սեպտեմբերին։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնը ստանձնելիս որպես սեփականություն մեքենա չի հայտարարագրել, սակայն մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա շքեղ մեքենա է նվեր ստացել ստուգումներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...