Մարտի 1-ին դիպուկահարը զորացրվելուց հետո կասկածելի հանգամանքներում սպանվել է. Գարիկ Սարգսյան
Մարտի 1–ին դիպուկահարը, որը ծառայող է եղել զորացրվելուց հետո կասկածելի հանգամանքներում սպանվել է։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել այդ սպանությունը։
«Միայն մնում է պարզել, թե ում կողմից է հրամանը տրվել դիպուկահարների գործողությունների և ինչպիսի հանգամանքներում են սպանվել։ Ազգությունն էլ չեմ կարող հայտնել, բայց հաստատ գիտեմ, որ հայ չի։ Չեմ կարող աղբյուրը ասել, եթե ես ասեմ դա հրապարակային, ինձ պետք է կանչեն որպես վկա հարցաքննություն վերցնեն և այլն։ Ես այդ մասին հենց 2018–ին եմ իմացել։ Դիպուկահարին անուն, ազգանունով գիտեմ, բայց չեմ կարող հայտնել»,–ասել է նա։
Նա նշել է, որ մարտի 1–ին իրենց համայնքից երկու երիտասարդ է սպանվել՝ Տիգրան Աբգարյանը և Սամվել Հարությունյանը. «Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկը Հարությունյանը, այստեղ է հիմա։
Ես անմիջապես մասնակցել եմ հանրահավաքներին, երթերին, մինչև մարտը, ուսանող եմ եղել երկրորդ կուրսի, և շատ բաներ տեսել եմ իմ աչքով։ Այնպես չի, որ ինձ ինչ-որ պատմել են»,–աասել է նա։
Անդրադառնալով տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է, Գարիկ Սարգսյանն նշել է. «Եթե Նիկոլ Փաշինյանը չզսպեր հավաքի մասնակիցներին, միգուցե 100-ից ավել զոհ ունենայինք։ Նա ասում էր՝ այստեղ մնացեք, մի հեռացեք Ֆրանսիայի դեսպանատան մոտից, մի գնացեք սադրանքների։ Դուք բարիկադներ կազմեք ձեր իսկ անվտանգության համար, ձեզ պաշտպանելու համար»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսանյութերի տարածման դեպքը կհետաքննվի դատախազությունում
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ կապված Մայր Աթոռի...
Հերքում. Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում
ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այսօրվա հրապարակումն այն մասին, թե արդարադատության նախարար նշանակվել...
ՀՀ նախկին դեսպան Ավետ Ադոնցից պահանջովում է բռնագանձել անշարժ գույք և 90 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հ...
Հրապարակվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը․ ի՞նչ արգելքներ են սահմանվել
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ՝ Ուկրաինայում շարունակվ...