Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը. մանրամասներ
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը:
Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով shamshyan.com-ի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում տուգանքները չվճարած օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի
Արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը, որոնք չեն վճարի տուգանքը, հաջորդ անգամ չեն կարողանա մուտք գործել...
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը, հաղորդում է Shamshyan.com-ը:Մարտի 21...
Սոլովյովը` Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավա՞ր. СоловьёвLive-ից մեկնաբանել են
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հերքել է տեղեկությունները, թե վերջինս պլաններ ունի դառնալու Լիբերալ-դեմ...
Հուլիսի 21-ին զինծառայող է մահացել․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձե...