Վարույթը հակասում է Կոնվենցիայի 18-րդ և ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածներին․ Ամրամ Մակինյան

Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորեց գնահատելը, թե ՀԾԿՀ-ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։


«Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի գույքից անարգել օգտվելու իրավունք, ոչ ոք չի կարող զրկել նրան գույքից, և կա բացառություն, որ ի շահ հանրության և պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և բխում են միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի լույսի ներքո գալիս ենք այն եզրակացության, որ սահմանափակումն իրավաչափ լինելու համար միայն այս նպատակը պետք է հետապնդի։ Ձեր վարույթը հակասում է Կոնվենցիայի 18-րդ և ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածներին»,- ասաց Մակինյանը։

Քաղաքականություն