Կարմիր Խաչը դիերի և վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել. Զառա Ամատունի

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է․ «Դրա համաձայնությունը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք գործողություն իրականացնել, նման գործողություն դեռեւս չի սկսվել»,- ասաց նա։

 

Ամատունու խոսքով՝ առհասարակ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման գործընթաց իրականացնելու հնարավորություն որեւէ անգամ չի եղել․ հիմնական պայմանը, որ հրադադարի պահպանումն է, չի ապահովվել։

Քաղաքականություն