Կարևոր լիցք տվեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով Վաղարշապատի խոշորացված համայնքի ընտրողներին:
«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ շնորհավորում եմ բոլորիդ նախեւառաջ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով։
Ձեր ընտրությամբ մի քանի կարեւոր արձանագրում արեցիք․
1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։
2․ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։
3․ Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։
4․ Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը Ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տրված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։
Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշապատցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,- գրել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Իլոն Մասկը հրաժարվել է Twitter-ից հեռացնել Դմիտրի Մեդվեդևի գրառումը
Ամերիկացի գործարար, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնա...
Զելենսկին ուկրաինացիներին խոստում է տվել
Կրաինսկի իշխանությունները «լուծումներ են պատրաստում», որոնք կօգնեն երկրին ջեռուցման սեզոնի սկզբին լուծել քաղաքացիների էն...
Ստեփանակերտում հայկական դրոշները չեն փոխարինվել ռուսականով. ArmDaily
«Նախօրեին Ստեփանակերտում քաղաքի մուտքից մինչև եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են...
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. նիստին ներկա է Ռ. Քոչարյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է սահմանադրական կարգի են...