Ստեփանակերտում հայկական դրոշները չեն փոխարինվել ռուսականով. ArmDaily
«Նախօրեին Ստեփանակերտում քաղաքի մուտքից մինչև եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով»,- այս մասին այսօր Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Ստեփանակերտ՝ պարզելու՝ արդյո՞ք Բաբաջանյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ անձամբ ինքը Ստեփանակերտում նման բանի ականատես չի եղել՝ տեսել է միայն հայկական դրոշները։
Լրատվամիջոցը կապ է հաստատել նաև Ստեփանակերտի բնակիչ Ժիրայր Ավետիսյանի հետ, ով ևս հավաստիացրել է, որ բոլոր պետական հիմնարկների դիմաց Արցախի և Հայաստանի դրոշներն են, իսկ ռուսական դրոշներ տեղադրված են համապատասխան վայրերում։
ԱՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը ևս ժխտել է հայկական դրոշները հավաքելու ու դրանք ռուսական դրոշներով փոխարինելու մասին հայտարարությունը։
«Արման Բաբաջանյանի ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ոչ թե հայկական դրոշներն են փոխարինում ռուսականով, այլ որոշ տեղերում ավելացվել են նաև ռուսական դրոշներ, մասնավորապես պրն Բաբաջանյանի նշված հատվածից քիչ հեռու տեղակայված է ռուս խաղաղապահների անցակետը՝ դրա համար էլ դրոշներ են տեղադրվել։ Հայկական դրոշները ռուսականով չեն փոխարինվել՝ նման բան չկա»,-ասել է Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Հայտնի է, թե Հայաստանի ղեկավարներից ում օրոք քանի մարտական զոհ ենք ունեցել.Yerevan.today
Մեկ տարի առաջ՝ 2020թ․ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց հերթական «աննախադեպ» բանի մասին․ «2019 թ...