Հայաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության բնագավառում համաձայնագիր կստորագրեն
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանըհանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, Պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը: Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ պարզաբանելով Փաշինյանի գրառում...
ՈՒՂԻՂ. Կանայք ձվերով հարվածեցին կառավարության շենքին, փորձում են մուտք գործել.. լարված իրավիճակ
Այս պահին կառավարության մոտ հավաքված կանայք փորձում են մուտք գործել կառավարության շենք, որի մուտքը պաշտպանում են մեծ թվո...
Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է. Մեդվեդև
Գերմանիան, ըստ էության, արդեն իսկ լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, և եթե կան տեղեկություններ Ռուսաստանի տ...
Նրանք պարտավոր են սանձել իրենց ծայրահեղականներին․ վաղը նրանք բողոքի նոտա կստանան․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկուշաբթի...