Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ Լևոն Ազիզյան
Ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում դիտվում է լեոնիդների ասուպային հոսք՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:
Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված 55P/Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցի նահատակների արյունը թանկ է արժեցել թշնամիների համար»․ Ալիևը՝ իրենց վերջին սադրանքի մասին
Հայկական կողմը հերթական անգամ դիմել է զինված սադրանքի, որը հանգեցրել է մեկ զինծառայողի մահվան։ Բոլորը տեսան ու պիտի իման...
Արցախը պետք է մասնակցի բանակցություններին. Ռուբեն Ռուբինյան
Մենք միշտ հայտարարել ենք, որ միշտ պատրաստ ենք քննարկումների, բայց եթե ուզում ենք, որ դրանք լինեն արդյունավետ, անհրաժեշտ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված: Այս հայտարարությունն արել է...
Էրդողանը մեղադրել է Արևմուտքին` ՌԴ-ին ու Ուկրաինային սադրելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաին...