Որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը. Նելլի Դավթյանը պարզաբանել է
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն անդրադարձել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ հրապարակված ընտրական ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության մասին ահազանգերին։ Դավթյանն այս մասին հայտնել է Վաղարշապատում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատասխանաբար նաև ընտրողների ցուցակներից, երբ լիազոր պետական մարմինը ունենում է տեղեկատվություն, որ անձը մահացած է։ Սա, բնականաբար, ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ տեղեկատվությունը փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։
Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։
Սա տեղի է ունենում այն դեպքերում, երբ մահը գրանցվում է Հայաստանի սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամները ժառանգության հարցերով են զբաղվում, և այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում լիազոր մարմնին։
Հենց այս նպատակով ՆԳ նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար։ Բայց, իհարկե, 100% անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։
Բացի դրանից, մենք ընտրությունների նշանակման օրվան նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները։ Այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է՝ դուրս բերել անճշտությունները ցուցակներից»,– հայտարարել է Նելլի Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության
Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աննա, ոնց որ «նինձյա» լինես». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հեծանիվ է վարել Սևանում: Փաշինյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել:«Էս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երդվում են մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Երդվում են մարշալ Ա.Խանփերյանցի...
Ռուս գործընկերներին փոխանցվել են հայ ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց ցուցակները
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ռուսաստանի Պետական Դումայում և ՌԴ Դաշնությ...