ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է ընտրական ցուցակներում որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դիմել լիազոր մարմնին՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
«ՆԳՆ մեր գործընկերներն այսօր ծառայություն են իրականացնում ոչ միայն տարածքային, այլև շրջիկ սպասարկման գրասենյակներում»,- հայտնում են հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերում նոր նշանակումներ է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալներ և Ուկրաինայի զի...
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։Այս մասին հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե մի բան արիր, արիր, եթե չէ` գյուղը լրիվ կկործանվի». վարդենուտցիների վերջին հույսը Փաշինյանն է
Վարդենուտի բնակիչները հայտարարել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց վերջին հույսն է:«Փաշինյան ջան, քո ցավը տանենք, մե...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...