Իրավիճակը՝ Վաղարշապատում․ ՆԳՆ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել
Ժամը 16։00-ի դրությամբ տրամադրել ենք 51 տեղեկանք, որոնք ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ նրանք այդ տեղեկանքների միջոցով ներգրավվում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։
«Մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ և այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է, մասնավորապես ՀՀ քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք։ Մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որով անձը մոտենում և իրացնում է իր ընտրելու իրավունքը»,- նշել է նա։
Դավթյանը հավելել է, որ քաղաքացիներին նաև խորհրդատվական ծառայություններ են մատուցվում։
«Շատերը մոտենում են և ասում, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անունով, ազգանունով անձի, որն իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում»,- հավելել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:
«Այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք, 573 օտարերացիներից 532-ը ՌԴ քաղաքացիներ են, 16-ը՝ Վրաստանի, մոտ 10 հոգի՝ Իրանի և Ուկրաինայի քաղաքացիներ»,- հավելել է Նելլի Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարդը սահմանին ունի հողատարածք, բայց չի կարող օգտվել, քանի որ նշանառության տակ է. ՀՀ ՄԻՊ
Այն, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայութ...
Ինչու Արշակ Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ, ոչ թե՝ նախարար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի...
Պապոյանն անդրադարձել է 8 գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին
Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-19...
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ-ի նոր սահմանաչափեր, ձերբակալություններ, գողությունների բացահայտում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանների փոփոխությամբ բարձրացվում են հատուցման առավելագո...