Իոաննիսյանը՝ արձանագրված ընտրախախտումների մասին
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առավոտից այցելել է շուրջ 40 ընտրատեղամաս, արձանագրված հիմնական խախտումներն են՝ ընթացակարգային՝ 3, վիճաբանության դեպք՝ 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժ՝ 3, միտումնավոր բաց քվեարկություն՝ 1։
Իոաննիսյանը նշել է, որ բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից արձանագրվել է որպես միտումնավոր բաց՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար, և ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեախցիկի հերթը շրջանցելու նպատակով։
«Արձանագրվել է նաև գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու 1 դեպք, ընտրական հանձնաժողովի ղեկավարի անգործության 1 դեպք, գրանցամատյանի՝ էական թերություններով լրացնելու 4 դեպք, քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության 1 դեպք, որը ընտրողը հետո վերադարձրել է։ Քննարկում էինք դեպքը, բայց որոշեցինք, որ սա հանցագործության տարր չի պարունակում», - նշել է Իոաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք չենք դիմել ՀԱՊԿ-ին. Շավարշ Քոչարյանը մանրամասնում է
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխան...
Ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգա...
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը՝ կապված ԼՂ-ի շրջափակման հետ
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել...
Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ
Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ...