Սևանա լճի մոտակայքում դի է հայտնաբերվել
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել առեղծվածային և ողբերգական դեպք։ Ժամը 13:30-ի սահմաններում ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություն, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը․ լճի ջրում բերանքսիվայր հայտնաբերված կնոջ դին դուրս է բերվել անվտանգ վայր։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական դիտարկմամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին հայտնաբերվել են իրեր, որոնք, ըստ ամենայնի, պատկանում են մահացածին։
Նմանատիպ հոդվածներ
«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է». ԱՆ-ը` վիրավորում ստացած քաղաքացիական անձանց մասին
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձան...
Ճաշակ թելադրող և նրբանկատ. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ
Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ...
Դավիթ Տոնոյանը կանչվել է ՀՔԾ հարցաքննության, նույն գործով անցնում է նաև Արտակ Դավթյանը
«Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տ...
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իր ինստագրամյան նոր իրական էջը
Էջերս ակտիվ ռմբակոծման տակ են։ Անդադար բողոքներ են գալիս էջերիս վրա։ Ինստագրամս փակել էին, նորն ենք բացել։ Ակտիվորեն տար...