Որքան գումար է ծախսվել Վաղարշապատի ընտրությունների համար. «Հետք»
Վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին: Այս մասին գրում է «Հետքը»:
Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ լրատվականին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը:
36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:
Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:
Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ասաց, թե պարեկներն առաջիկայում որ մարզերում կլինեն
Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը շարունակվում է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Ռուս պատգամավորները չեն եկել Հայաստան, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանու...
Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը
Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, հայտնում է Trend-ը: Այսօրվանից Նախիջևանի Ինք...
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, Վանեցյան, բոլորը ջախջախվել են Էջմիածնում. Հարությունյան
2026-ից առաջ այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր: Այս մասին ՔՊ շտաբում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայ...