Քաղաքականություն

Այս «արյունալի սպանդ»-ը չպետք է սկսվեր․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Այս «արյունալի սպանդ»-ը չպետք է սկսվեր․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը GB News–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ակտիվ ջանքեր է գործադրում Ուկրաինայի շուրջ շարունակվող հակամարտության կարգավորման համար։ Նա նշել է, որ ի�…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը GB News–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ակտիվ ջանքեր է գործադրում Ուկրաինայի շուրջ շարունակվող հակամարտության կարգավորման համար։ Նա նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի ճգնաժամեր լուծվել են և հավելել, որ ռուսուկրաինական պատերազմը մինչ այժմ մնում է չլուծված։


Թրամփը հակամարտությունը բնութագրել է որպես «արյունալի սպանդ», ընդգծելով, որ այն, իր կարծիքով, երբեք չպետք է սկսվեր։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «խոշոր ճնշում» է գործադրում կողմերի վրա՝ հասնելու բանակցային առաջընթացի։ Թրամփը նշել է, որ հույս ունի մոտ ապագայում տեսնել կարգավորման կոնկրետ քայլեր։


Հարցազրույցում նա կրկին անդրադարձել է Ռուսաստանի նավթի արտահանման թեմային՝ պնդելով, որ Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ նվազեցնում են ռուսական նավթի գնումները։ Թեև այդ գնահատականը պաշտոնական տվյալներով չի հաստատվել, այն կրկին հնչեցրել է ԱՄՆ նախագահի գնահատականների շարքում։

Նմանատիպ հոդվածներ

Ֆրանկ Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարությա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250