Լավրովը կրկին չի մասնակցել Պուտինի անցկացրած Անվտանգության խորհրդի նիստին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկման հիմնական թեման տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարն էր։
Նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ըստ Կրեմլի, մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել կիբերհարձակումների աճող վտանգին, պետական համակարգերի պաշտպանությանը և տեղեկատվական ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներին։ Միաժամանակ նշվել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցել հանդիպմանը։





























