Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել
Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։
Վերաքննիչը բեկանել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազության միջնորդությունը։
«Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս պահին դեռևս դատարանի որոշումը չի ստացել»-գրում է լրատվականը։
Լրատվականներից մեկի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից նշել են, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը կկիրառվի 2 ամիս ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...