Հասարակություն

ԱՄՆ-ն հանում է առաջատար ԱԲ մոդելների արտահանման արգելքը

  ԱՄՆ-ն հանում է առաջատար ԱԲ մոդելների արտահանման արգելքը

Anthropic-ը կվերականգնի հզոր արհեստական բանականության մոդելներ՝ Fable 5-ի և Mythos 5-ի համաշխարհային հասանելիությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ առևտրի նախարարությունը հանեց անվտանգության սահմանափակումները, որոնք դրվել էին ամսվա սկզբին։



Երեքշաբթի օրը ընկերությունը հայտնել է, որ մոտ ժամանակներս կսկսի փուլ առ փուլ վերականգնել իր ամենահզոր ԱԲ մոդելների համաշխարհային հասանելիությունը։


«Մենք ծանուցում ենք ստացել, որ Առևտրի նախարարությունը հանել է արտահանման հսկողությունը Claude Fable 5 և Mythos 5 մոդելներից։ Վաղը մենք կսկսենք վերականգնել հասանելիությունը։»,- X սոցիալական ցանցում հայտնել է Anthropic-ը։


Ամսվա սկզբին ԱՄՆ իշխանություններն արգելափակել էին այս մոդելների հասանելիությունը՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները։


Ընդամենը չորս օր առաջ ընկերությունը հայտնել էր, որ իշխանություններից թույլտվություն է ստացել Mythos 5-ի հասանելիություն տրամադրել կիբերանվտանգության ոլորտի ամերիկյան ընկերությունների մի խմբի։

Հունիսի 12-ին ԱՄՆ կառավարությունը արտակարգ կարգով պահանջել էր Anthropic արհեստական բանականության լաբորատորիայից անջատել իր երկու առաջատար մոդելների հասանելիությունը՝ գործիքի չարաշահումը կանխելու համար նախատեսված պաշտպանական համակարգերում խոցելիություններ հայտնաբերելուց հետո։


Այժմ սահմանափակումը հանված է այն բանից հետո, երբ, համաձայն մի նամակի, որին ծանոթացել են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփի վարչակազմը համարել է, առնվազն այս պահին, որ Anthropic-ը «ԱՄՆ կառավարության հետ սերտ համակարգմամբ քայլեր է ձեռնարկել Claude Mythos 5-ի և Claude Fable 5-ի հետ կապված ռիսկերը վերացնելու ուղղությամբ»։ Այս միջամտությունը ընդգծում է, որ Վաշինգտոնն ավելի ու ավելի ուշադիր է հետևում առաջատար ԱԲ տեխնոլոգիաների զարգացմանը։ Ինչպես Anthropic-ը, մրցակից OpenAI լաբորատորիան նույնպես կատարել է ԱՄՆ կառավարության խնդրանքները և սահմանափակել է իր նոր հզոր GPT-5.6 մոդելի թողարկումը հաստատված գործընկերների նեղ շրջանակով։


OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը որոշակի կասկածներ է հայտնել կարգավորման ներկայիս մոտեցման վերաբերյալ։


«Սա այնուամենայնիվ ամբողջովին այն գործընթացը չէ, որը մենք օպտիմալ ենք համարում։»,-  X-ի իր էջում գրել է Ալթմանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250