Քաղաքականություն

Խամենեիի մեկ խոսքի պատճառով Իրանում պառակտում է սկսվել

Խամենեիի մեկ խոսքի պատճառով Իրանում պառակտում է սկսվել

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «սկզբունքորեն» կամ «ըստ էության» նշանակող արտահայտությունը տարակարծություններ է առաջացրել երկրի իշխանական համակարգում՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ նրա դիրքորոշման վերաբերյալ։


Այս տեղեկությունը հրապարակել է Թե Թելեգրաֆ-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաների շրջանում ունեցած սեփական աղբյուրներին։ Միացյալ Նահանգների հետ հուշագրի կնքմանը համաձայնելիս Խամենեին նշել է, թե ինքը «սկզբունքորեն այլ կարծիքի էր»։ 


Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը թերթին հայտնել է, որ ներկայում համակարգի գլխավոր խնդիրը հենց այդ ձևակերպումն է, որը ստիպել է հրամանատարներին կասկածի տակ դնել խաղաղության հասնելու ողջ գործընթացը։ Ըստ նրանց՝ Խամենեին դժգոհ է բանակցություններից, և իր կամքին հակառակ նրան ինչ-որ բան են պարտադրում։ Պարբերականը հավելում է, որ որոշ իրանական ուժերի համար գերագույն առաջնորդի խոսքերը դարձել են դիվանագիտության «ակամա հավանություն»՝ որպես միակ ընտրություն պատժամիջոցների և տնտեսության փլուզման պայմաններում։ Այլ ուժեր դա դիտարկում են որպես ԱՄՆ-ի հետ գործարքին դիմադրելու թույլտվություն, քանի որ համոզված են, որ թշնամու հետ բանակցությունները թակարդ են, իսկ համաձայնագիրը կհանգեցնի նոր զիջումների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250