Հասարակություն Կարևոր

Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով

Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով

Հայաստանի տարածքում հուլիսի առաջին օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում և առանձին հատվածներում կարճատև տեղումներ:


Երևանում հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ին, առավելապես երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ 


Մարզերում հուլիսի 1-ի գիշերը, 3-ի ուշ երեկոյան, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250