Կարճված գործերի մասին լռել են, իսկ բացասական նստվածքը մնում է․ Վարդևանյան
Սահմանադրական դատարանում շարունակվող դատաքննության ընթացքում հայցվոր կողմը պնդել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները և ընտրություններից առաջ հարուցված քրեական վարույթների հրապարակայնացումը էական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների վրա։ Ըստ ներկայացված դիրքորոշման՝ մի շարք վարույթներով հետագայում կալանքի միջնորդությունները մերժվել կամ առանձին դրվագներ կարճվել են, սակայն այդ մասին հանրությանը չի տեղեկացվել։
Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր ելույթում նշել է, որ օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ դատախազությունը չեն խոսել բազմաթիվ քրեական վարույթներով կալանքի միջնորդությունները հիմնավոր կասկածի բացակայության պատճառով մերժվելու մասին։
«Դատաքննության ընթացքում մենք ապացուցեցինք, ինչպես է հնարավոր մեկ անձի վերաբերյալ հրապարակել ձայնագրություն, վերագրել մեղադրանք, այնուհետև դրվագներից մեկը ընդհանրապես կարճվում է, մի մասով քննությունը շարունակվում է, բայց դրա մասին մեր հայրենակիցները չեն իմանում, բացասական նստվածքը մնում է։»,- նշել է Վարդևանյանը։
Վարդևանյանը նաև անդձրադադարձել է, նրան, թե ինչ ազդեցություն են ունեցել տարածվող ձայնագրությունները։
«Ըստ մեր ներկայացրած հետազոտության՝ մեր հայրենակիցների 21%-ը, լսելով այդ ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին։»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...