Մեկնարկում է Հայաստանում առցանց ստորագրման նոր հարթակ
Հուլիսի 1-ից պաշտոնապես մեկնարկում է imID Sign-ը՝ Հայաստանում առցանց ստորագրման նոր հարթակ, որը փոխում է փաստաթղթերի ստորագրման ուղարկման եւ հաստատման գործընթացը։
imID Sign-ի միջոցով Մի քանի քայլով օգտատերերը կարող են բեռնել փաստաթուղթը, ուղարկել այն ստորագրման եւ ստանալ իրավական ուժ ունեցող ստորագրված տարբերակը՝ ցանկացած վայրից եւ ցանկացած սարքից։
Հարթակը գործում է imID-ի թվային ինքնության եւ վստահության ենթակառուցվածքի հիման վրա։
imID Sign-ը կլուծի ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ամենօրյա խնդիրները՝ վերացնելով տպելու, ձեռքով ստորագրելու, սկանավորելու եւ փաստաթղթերը ֆիզիկապես փոխանակելու անհրաժեշտությունը։ Պայմանագրերից եւ համաձայնագրերից մինչեւ աշխատանքային փաստաթղթեր եւ այլ կարեւոր գործարքներ. ստորագրումն այժմ իրականացվում է մի քանի վայրկյանում։
«Թվային աշխարհում գործընթացները պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլ նաեւ պարզ։ imID Sign-ի մեկնարկով մենք նոր ստանդարտ ենք սահմանում Հայաստանում՝ փաստաթուղթ ստորագրելը դարձնելով նույնքան հեշտ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը»,- նշել է imID Գլխավոր Տնօրեն Կարեն Մկոյանը։
Հարթակը հնարավորություն է տալիս փաստաթղթեր ստորագրել ընդամենը մի քանի քայլով եւ հիմնված է պաշտպանված թվային ինքնության եւ անվտանգ ենթակառուցվածքի վրա։ Իսկ դրա միջոցով կատարված ստորագրություններն ունեն իրավական ուժ եւ հուսալիություն։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ
Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու վարույթը փո...