Գնդակը շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում հենց այսօր էլ կարող են կնքել խաղաղության պայմանագիր։
«Հայաստանը հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, ու մենք աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Ըստ նրա՝ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա հենց այսօր համաձայնեցված կետերով կնքել պայմանագիրը։
ԱԺ նախագահը նշեց՝ շատ տարբեր պատճառներով Ադրբեջանը կարող է ձգձգել խաղաղության պայմանագիրը ստորագրելու գործընթացը։
«Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել, որովհետև չեմ կարող ասել հիմնական պատճառը, եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում, մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում։ Դա, ըստ նրա, «մեսիջ է», որ միջազգային հանրությունը սպասում է։
«Ես ուզում եմ, որ ադրբեջանական կողմը մեզ ավելի շատ լսի ու ավելի շատ բան հասկանա, քան իրենք, միգուցե, ուզում են»,- նշել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...