Ուկրաինայի նախագահական ընտրություններում նոր թեկնածու է հայտնվել
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած զրույցում հայտնել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին:
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը հայտնում է, որ Վլադիմիր Զելենսկին նախկին գլխավոր հրամանատարին ուղղակի հարց է տվել․ «Եթե ընտրությունները կայանան աշնանը, դուք կառաջադրվե՞ք»։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ նա ստացել է հստակ պատասխան․ «Այո՛։ Կառաջադրվեմ»։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Վալերի Զալուժնին հավաստիացրել է, որ «երբեք չի ձգտել քաղաքական կարիերայի», սակայն «կան մարդիկ, ովքեր հույսեր են կապում իր հետ, և ինքը չի կարող անտեսել նրանց վստահությունը»։
Ուկրաինայում ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերին խոսել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ ղեկավարն ավելի վաղ Կիևի կառավարության ղեկավարին կոչել էր բռնապետ և փաստել, որ նրա վարկանիշը նվազել է մինչև չորս տոկոս։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվեցին ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Այնուհետև Զելենսկին հայտարարել է, որ քվեարկությունը ժամանակավրեպ է։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...