10:00 Լուրերը մեկ տողով. Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուշագրավ այցը, Թրամփի ընտանիքը միլիարդներ է դիզում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
. ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում ակտիվորեն քննարկվում է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում, որի միջազգային կապերն ու հաշվեկշռված մոտեցումները դրական են ընկալվում իշխող թիմում
. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվող այցը իշխանական որոշ շրջանակներում մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանի կողմից հնարավոր նոր տնտեսական պատժամիջոցների հեռանկարի պատճառով:
. Ադրբեջանը օրեցօր մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ խաղաղության պայմանագրի քողի տակ կորզելով նոր տարածքային ու սահմանադրական զիջումներ և միջազգային հարթակներում առաջ մղելով վերաբնակեցման իր ծրագրերը:
. Եվրամիությունում հուլիսի 1-ից ժամանակավոր մաքսատուրք է սահմանվում երրորդ երկրներից, հատկապես Չինաստանից առաքվող մինչև 150 եվրո արժողությամբ փոքր ծանրոցների յուրաքանչյուր ապրանքատեսակի համար:
. Ֆինլանդիայում ուժի մեջ են մտել միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը վերացնող օրենսդրական փոփոխությունները, ինչը Ռուսաստանի ԱԳՆ-ն որակել է որպես իրական սպառնալիք սեփական անվտանգությանը
. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կրիպտոարժութային նախագծերից վաստակել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար, որից 1,4 միլիարդը՝ միայն անցյալ տարի:
. Սպիտակ տունը հայտարարել է Իրանի դեմ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարի մասին, մինչդեռ անկախ փորձագիտական աղբյուրները Պենտագոնի տվյալներով ծախսերը գնահատում են արդեն անցած 100 միլիարդ դոլար:
. Տոկիոն, Կոպենհագենը և Լիսաբոնը ճանաչվել են կյանքի համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները՝ ըստ «Մոնոքլ» ամսագրի 2026 թվականի կյանքի որակի վարկանիշային աղյուսակի:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փակագծերը բացվեցին, Շոյգուի զգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըն...
09:00 Լուրերը մեկ տողով. ՍԴ-ի որոշմանը մնաց 3 օր, նոր կործանիչներ Ուկրաինային
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է խորհրդարանական ընտրություննե...
20:00 Լուրերը մեկ տողով. Ինչու Փաշինյանը չի արձագանքում Իսրայելին, գազային ճգնաժամ, Մակրոնի զգուշացումն Իրանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԱԺ փոխնախագահների թեկնածուների ընտրությունից հետո հայտարարվել է...
16:00 Լուրերը մեկ տողով. ՍԴ-ում բացահայտումներ, Ռուսաստանից սպառնալիքներ, Իսրայել-Թուրքիա նոր լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Ռուսաստանը քննադատել է Հայաստանի եվրոպական ձգտումները՝ ԵՏՄ օգու...