Պատահարներ

Փենսիլվանիայում վտանգավոր բեռ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

Փենսիլվանիայում վտանգավոր բեռ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այդ մասին հայտնում է CBC News-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ 


Նախնական տվյալներով՝ գնացքի 72 վագոններից ռելսերից դուրս է եկել 16-ը։ Դրանցից երկուսը տեղափոխել են վտանգավոր նյութեր, սակայն արտահոսք չի արձանագրվել, և բնակչության համար վտանգ չի առաջացել։ 



Պաշտոնյաների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։



Իշխանությունները բնակիչներին կոչ են արել չմոտենալ վթարի վայրին, մինչ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250