Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»:
Նախարար Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կարևոր առաքելության ճանապարհին նոր նախաձեռնությունների կյանքի կոչման, արդի պայմաններում մարտահրավերների հաղթահարման գործում արդյունավետ փոխգործակցության հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
«Մի քանի օր առաջ ողբերգական դեպք էր տեղի ունեցել». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «4 ամիս առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգոր...
Ռուսաստանի իրավապահները քրգործ են հարուցել Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ
Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մ...
Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դա...
Թեհրանում քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագիրը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսեն Նաքվիին։Կողմերը քննարկել են...