Ալիևը հանդես է եկել նոր հայտարարություններով՝ Արևելք-Արևմուտք ու Հյուսիս-Հարավ միջանցքների հետ կապված
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանը և գործընկեր երկրները առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։ Նրան հղված ուղերձը ներկայացվել է «Միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում հատուկ ծառայությունների դերը» թեմայով միջազգային համաժողովում։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և ծովային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար՝ դրանք դարձնելով տարածաշրջանային տարանցման առանցքային հանգույց։
«Մենք այս տրանսպորտային և հաղորդակցական ուղիները դիտարկում ենք ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլև որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային, պաշտպանական և անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարևոր հիմք», – նշել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցային նախագծերը կարող են բարձրացնել նաև ընդհանուր անվտանգության մակարդակը՝ ամրապնդելով համագործակցությունը մասնակից երկրների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջ...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման և զինծառայողների ազատ...
Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք․ Ալիև
Մենք ամրապնդվում ենք պայմանական սահմանին, որովհետև Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք։ Այս մասի...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հե...