Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք․ Ալիև
Մենք ամրապնդվում ենք պայմանական սահմանին, որովհետև Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ արևմտյան երկրները զենք և զինամթերք են մատակարարում Հայաստանին։
«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր տերությունների հետ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև երկրի սահմանները արդեն մի քանի տարի փակ պահելու մասին։
«Լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանների փակումը մեզ փրկել է բազմաթիվ մեծ աղետներից։ Նույնիսկ այսօր՝ այն ժամանակ, երբ սահմանները փակ են, վտանգավոր գործողություններ են կատարվում, որոնք կանխվում են»,- ընդգծել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...