Արփինե Հովհաննիսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին
ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը։ Տեղի է ունենալու լիցենզիայից զրկում, որը հավասարազոր է սեփականազրկման։ Այսինքն տեղի է ունենալու սեփականության իրավունքից զրկում։ Այս մասին հայտարարել է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
«Սա ամենաբարդ, ամենադժվար ներգործության միջոցն է՝ իրավական տեսանկյունից հիմնավորման ենթակա, որի հիմքում ծանրակշիռ փաստեր պետք է դրված լինեն, որովհետև ակնհայտ է, որ թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով այն չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի և տարբեր վարկանիշային աղյուսակներում Հայաստանի տեղի ու դերի վրա»,-նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հերթական զորավարժություններն ավարտվեցին
Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իրանում հերթական զորավարժություններն ավարտվեցին։Ա՛յ, կարող ենք վս...
Կամբոջան Թրամփին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի
Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակ...
Նորանշանակ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատրյանին (Խաչատուրյան) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նա...
ԱԱԾ տնօրենի որոշմամբ լեգենդար հետախույզների արձանը կկանգնեցվի. բաց մրցույթ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտահղացմամբ որոշվել է կերտել խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հո...