Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին:


Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել: Այս մասին հայտնում է Ermenihaber․am-ը։


Նահանգապետն այցի ընթացքում տեղեկացվել է 2024-ին մեկնարկած շինարարական աշխատանքների մասին, ապա հայտարարել, որ իրենք մեծ նշանակություն են տալիս մշակութային ժառանգության պահպանմանը:


«Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այս պատմական կառույցը կարևոր ներդրում է ունենալու Սուրի պատմական կառուցվածքի և քաղաքի մշակութային բազմազանության հարցում»,- հայտարարել է Դիարբեքիրի նահանգապետը:

Քաղաքականություն

Պատահարներ