Հասարակություն

Կանի այն, ինչ մտքով կանցնի. Անգելա Մերկելը՝ հետագա պլանների մասին

Կանի այն, ինչ մտքով կանցնի. Անգելա Մերկելը՝ հետագա պլանների մասին

Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելն ասել է, որ հստակ պլաններ չունի, թե ինչ է անելու պաշտոնը թողնելուց հետո, սակայն վստահեցրել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու։ Այս մասին գրում է РБК-ն:
 

«Ես քաղաքական կոնֆլիկտներ չեմ լուծի. դրանով զբաղվում եմ երկար տարիներ՝ 16 տարի: ...հիմա դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու [պաշտոնը թողնելուց հետո]։ Ես արդեն ասել եմ՝ նախ մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ մտքովս կանցնի»,- ասել է նա։
 

Միևնույն ժամանակ , կանցլերի պաշտոնակատարը հաստատել է, որ պատրաստվում է «կարդալ և քնել» թոշակի անցնելուց հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250