Թուրքիայում ավելի քան 1000 ֆուտբոլիստ զրկվել են խաղալու իրավունքից. մանրամասներ
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան 1024 խաղացողի կասկածում է խաղադրույքներ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Խաղացողներին, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, կանչում են կարգապահական կոմիտե:
TFF-ն երկու շաբաթով հետաձգել է երկրի երրորդ և չորրորդ ուժեղագույն դիվիզիոնների հանդիպումները, դրանց կազմում է խաղացողների մեծ մասը: Սուպերլիգայի խաղացողների շրջանում կասկածի տակ է հայտնվել 27 մարդ, այդ թվում՝ «Բեշիքթաշի» և «Գալաթասարայի» երկուական ֆուտբոլիստներ:
Ֆեդերացիան նաև նշում է, որ 47 ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց դեպքում միայն մեկ խաղադրույք է հայտնաբերվել, կարգապահական վարույթները կքննվեն ավելի ուշ՝ նոր ապացույցների և համապատասխան մարմիններից ստացված տեղեկության հիման վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն խաղադրույքներ կատարելու համար ժամանակավորապես հեռացրել է 149 մրցավարի։
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի Ռումի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանի հաղթանակը` թուրք մրցակցի նկատմամբ
Հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափա...
Լիոնել Մեսսին կլքի Բարսելոնան
Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ընդհատել է բանակցությունները թիմի հետ նոր պայմանագրի շուրջ և մտադիր է լ...
ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթը Հայաստանի հավաքականի հաղթանակի
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակում է արել՝ Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակի մասին: Հ...