Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են․ Աբրահամյան
44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են` մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը` հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը` կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը` լրիվ այլ: Ու այդպես շարունակ:
Բրիգադը` որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:
Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:
44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:
Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը, Լուկաշենկոն, Պուտինը, Նազարբաևը և մյուսները՝ ԵՏՄ-ում
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵՏՄ երկրների ղեկավարների հավաքը: Այս լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Տիգրան Ս...
ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են
ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությ...
Փաստաբանին ուժով բաժին են տարել, հետո ասել, թե մտածել են, որ կուզենար ցուցարարների հետ գնալ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթա...
Այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարա...