Կադրեր՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունից
Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության վայրից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:
Նմանատիպ հոդվածներ
Սոչիում արտակարգ իրավիճակ․ օդանավակայանը 24 ժամում 5 անգամ փակվել է
Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխություններ են գրանցվել։ Անօդ...
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 միլիոն դրամ գրավը
Դատախազությունը չի բողոքարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասութ...
Կարծում եմ՝ անձնական հարց է. Մշակույթի փոխնախարարը` «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության ահազանգի մասին
Եթե ասում են, որ Քարահունջում սխալ են պեղումները արվում, թող կոնկրետ ասեն` ինչն է սխալ, ոչ թե էմոցիոնալ բաներ ասեն: Այս...
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ վերջին օրերին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը:Փոշու պարո...