Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ներկրելու մասին
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը հայտնել է, որ Ղազախստանից Հայաստան ժամանած 4-րդ կարգի ցորենն անհրաժեշտ է երկրի շուկայի համար։ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է Հայաստան ներկրվել 4-րդ կարգի ցորեն։ Նրա խոսքով՝ այդպիսի ցորենը ևս պահանջարկ ունի, քանի որ օգտագործվում է կերերի արտադրության մեջ և հացի արտադրության համար՝ խառնվելով բարձրակարգ ցորենին։
«Դա նշանակում է, որ այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետությանը։ Ցորենը ցորեն չէ՞»,– նշել է փոխնախարարը։
Զաքարյանի խոսքով՝ կարևորը ներկրման ուղիների դիվերսիֆիկացումն է, ոչ թե ներկրված ցորենի կարգը։
«Այսօր 4-րդ կարգի ցորեն է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա»,– հավելել է նա։
Նախարարության տվյալներով՝ երկաթուղային ճանապարհով Հայաստան հասած ռուսական ցորենը բարձրակարգ է։ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Բեռնափոխադրությամբ Հայաստան է հասել շուրջ 1000 տոննա ցորեն։
Ավելի վաղ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Նախկինում նույն երթուղով Ռուսաստանից ևս տեղափոխվել էր շուրջ 1000 տոննա ցորեն։
Ղազախստանից և Ռուսաստանից ներկրմանը նախորդել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու երկրների տարածքով բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Անձնական կյանքով եմ ապրում. Կարեն Կարապետյանը Հայաստանում է. Hraparak.am
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում է հանգրվանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջում է հյուրանոցում, զրուցում մյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն». Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը
Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից...
Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առ...
Ուկրաինայում խաղաղության պայմաններից մեկը պետք է լինի ռուսաց լեզվի նկատմամբ «խտրականության» վերացումը. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևոր պ...