Սպանության փորձ Գյումրիում․ կնոջը ծեծել էր մուրճի փայտե պոչով
Գյումրիում 39-ամյա կինն բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց՝ սպանության փորձի նշաններով։
Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու բնակչուհի Զ․Մ․-ն նոյեմբերի 1-ին, ժամը 21:55-ին, դիմել է բժշկական կենտրոն՝ դեմքի և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով։ Դեպքի մասին հիվանդանոցից հաղորդվել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նախկին ամուսնու՝ Ա․Ա․ բնակարանում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ՀԿԳ ավագ համայնքային ոստիկան Բադալյանի գլխավորությամբ, պարզել է, որ նախկին ամուսինները վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում տղամարդը կնոջը ծեծել էր մուրճի փայտե պոչով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցին կրակել է երեխայի վրա Ալ-Աքսա մզկիթի գրոհի ընթացքում
Զանգվածային բախումներ ոստիկանության հետ Իսրայելի արաբ բնակչություն ունեցող քաղաքներում։ Իսրայելի անվտանգության ուժերը բռ...
Ռուբլին կրկին թանկացել է. տարադրամի փոխարժեքն` այսօր
Rate.am-ում հունիսի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառեր կան, որ ենթակա են շտապ հեռացման. Էդուարդ Հայրումյան
«Այս տեսանյութը ցույց տվեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, թե Երևանի կանաչապատում հիմնարկը գիտի ինչ է հատում»,- իր ֆ...
«Պարոն Հովհաննիսյանն օգնելու է մեզ շատ-շատ հարցերում». Քոչարյանը հանձնաժողովում ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանին
Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, հանձնաժողովի նախագահ Անդրան...