Հասարակություն

Կոտայքում ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ և իրացրել 24 միլիոն դրամով

Կոտայքում ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ և իրացրել 24 միլիոն դրամով
Կոտայքի մարզում ընկերության պատասխանատուները շարունակել են մարմարի արդյունահանումը՝ չնայած թույլտվության ժամկետի ավարտին։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սահմանափակ պատասխանատվությամբ…

Կոտայքի մարզում ընկերության պատասխանատուները շարունակել են մարմարի արդյունահանումը՝ չնայած թույլտվության ժամկետի ավարտին։ 


Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, 2023 թվականին ժամկետը լրացած թույլտվությամբ շարունակել են հանքարդյունահանումը Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի «Սուլիձոր» տեղամասում։


Նախնական տվյալներով՝ ապօրինի արդյունահանվել է մոտ 1500 խմ մարմարի հանույթ, որը տեղափոխվել է նույն ընկերությանը պատկանող տեսակավորման կետ և իրացվել շուրջ 24 միլիոն դրամով։ Դրա հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։


Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով ձերբակալվել է չորս անձ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվածի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250