Հասարակություն
Անձրև և ամպրոպ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Այսօր և վաղը երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (17-20մ/վ)։
«Օգոստոսի 13-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Երեկոյան անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 14-18 մ/վ–ի։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +32-34, իսկ գիշերը` +18-20 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. որոշում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0