Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ. «Հետք»
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել։ Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է վերջին մեկ ամսվա ընթացքում, և կարելի է ասել՝ մեկը մյուսի շարունակությունն է։ Այս մասին հայտնում է «Հետքը»։
Ազգային ժողովի նախագահը, իմանալով, որ Հանրապետության երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ է կատարել այդ մասին, ինչն էլ դարձել է երկրորդ հայցադիմումի հիմք։
«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արի»,- տեղադրելով առաջին հայցադիմումի հիմք հանդիսացած տեսանյութը` գրել է ԱԺ նախագահը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը
1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղաման...
ՀՀ ԱԳՆ-ն` Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների մասին
2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Ա...