Ինչ որոշում է կայացրել դատարանը Վահան Քերոբյանի վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ։
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,-գրել է Քերոբյանը` հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախօրեին ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական գործը վերաբերում է 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հեկտար հողատարածքների հափշտակության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։ Գործով ձերբակալվել է 9 անձ։
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկած հղին բարեհաջող ծննդաբերել է
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացա...
Կեսօրին գրադ և սմերչ կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գ...
ԱՀԱԶԱՆԳ․ 6 հոգով գնացել ենք պատվաստվելու, COVID19-ով վարակված տուն ենք եկել․ Էկոնոմիկայի նախարարի նախկին օգնական
Էկոնոմիկայի նախարարի նախկին օգնական Լուսինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պատվաստվել եմ, բա...
Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի. NEWS. am
Արարատի մարզի Ազատավան գյուղից 67-ամյա Տիգրան Թադեւոսյանի հարազատներն ահազանգում են, որ թեեւ տղամարդը ռիսկային խմբում է...