Բայրամովը` Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածություն է նկատվում։
«Վերջին ժամանակներս Ադրբեջան- Իրան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Չէի ցանկանա դրամատիզացնել իրավիճակը։ Տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են։ Կարո՞ղ են արդյոք Ադրբեջան-Իրան հարաբերություններն ավելի լավը լինել ներկա իրավիճակում։ Ադրբեջանը ոչ մի կերպ այդ հարաբերությունների սրման կողմնակիցը չի եղել։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել իրանցի իմ գործընկերոջ հետ, որը նույնպես հարաբերությունների զարգացման օգտին է արտահայտվել։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու պայմաններում»,- ասել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի 8 գյուղ». Բայրամովի հոխորտանքը
Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։«Սահմանների...
Պեսկովը Արմեն Գրգորյանի հայտարարությունները սադրիչ է որակել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարա...
2023-ին մենք ՀՀ-ի դեմ նոր մեղադրանքներ կներկայացնենք. Բայրամով
2022 թվականի ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը և ՄԻԵԴ-ը ադրբեջանական կողմի հայցերի համաձայն միջոցներ ե...
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Փա...