Քաղաքականություն

Վերջապես վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու գտնվեց, վերջինս ՀԱԿ անդամ է. Հրապարակ

Gohar Vardanyan 400 դիտում
Վերջապես վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու գտնվեց, վերջինս ՀԱԿ անդամ է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս պաշտոնը, հիշեցնենք, Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր թափուր էր։ Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա։ Մենք կապվեցինք նրա հետ։ Իր՝ վարչապետի խոսնակ նշանակվելու մասին հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»: Հարցին՝ Ձեզ նման առաջարկ չի՞ արվել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որեւէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250